«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» քարոզարշավն Աշտարակում էր: Դաշինքի անդամ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ այս արտահերթ ընտրությունները վերջին 30 տարիների կյանքը վերաիմաստավորելու լավագույն առիթն է: Լավ կլիներ, որ ընտրությունը արվեր ժամանակին, բայց մեր երկրի ներքաղաքական վիճակը այլ բան է թելադրում, եւ դա էլ պատճառն է, որ այսօր կանգնած ենք արտահերթ ընտրությունների շեմին: Ժամանակն է վերջ տալ փողոցում իշխանություն ընտրելու սովորությանը. նշեց Սուքիասյանը: