Պատերազմը դեռ չի ավարտվել, նվիրաբերությունները շարունակելը կարևոր է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն

Հրաչ Սահակյան 21.10.2020 - 22:59
21.10.2020 - 22:59 դիտում

Տարիների ընթացքում մենք կուտակել ենք շուրջ 60 մլն դոլար, որն ուղղվելու է զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին, ասուլիսի ժամանակ ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա կարևորեց նվիրաբերությունների շարունակական լինելը, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել:

Նրա խոսքով՝ 60 մլն դոլարը թվում է՝ մեծ գումար է, բայց յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին տրամադրվում է 120 հազարից մինչև 160 հազար դոլար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ