Պապոյանը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

Աննա Կոստանյան 6.12.2024 - 14:11
6.12.2024 - 14:11 դիտում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել են ծրագրերի մանրամասները, ֆինանսական բաղադրիչները, առաջնահերթ գործողությունների շրջանակը և իրականացման հնարավոր ժամկետները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարներին՝ շեշտադրելով ՀԲ-ի աջակցությամբ զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվել են մի շարք հարցեր Գյումրիի կլաստերի վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ