Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

Աստղիկ Խաչատրյան 21.05.2024 - 23:13
21.05.2024 - 23:13 դիտում
Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր:
Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ:
Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպել ծառայությունը, մարտական պատրաստության ամբողջ ծրագիրը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ