Չհաստատված բյուջեով Գյումրին ունի համայնքի ղեկավարի նոր տեղակալներ

Աստղիկ Խաչատրյան 29.12.2023 - 20:57
29.12.2023 - 20:57 դիտում

 

Այսօր տեղի ունեցավ Գյումրու համայնքի ավագանու արտահերթ նիստը: «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության  կողմից «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ հուշագրի խզումից հետո թափուր մնացած Գյումրու համայնքի ղեկավարի  տեղակալների պաշտոնները ավագանու որոշմամբ արդեն համալրվել են: Ըստ այդմ  Գյումրու համայքնի ղեկավարի  առաջին տեղակալը Լուսինե Սանոյանն է, մյուս տեղակալը՝ Սուրեն Ջանոյանը: Նրանց թեկնածություններն առաջադրել է «Բալասանյան դաշինք» խմբակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ