Չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտությանը. ՀՀ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 28.10.2021 - 11:31
28.10.2021 - 11:31 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ներկայացրեց իրավիճակի հետ կապված կառավարության ռազմավարական պատկերացումը:

«Կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների, այլ երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը: Չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք, չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության ռազմավարության երկրորդ ուղղությունը պատվաստումների ծավալն ընդլայնելն է:

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք՝ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութի սրվակը բացում են, ուղղակի դատարկում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ