Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան

Հրաչ Սահակյան 20.10.2020 - 22:23
20.10.2020 - 22:23 դիտում

Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։

Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։

«Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, երեք օրում հավաքվեց մոտ երեք հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրադարանի քննարկմանը։ Հույս ունենանք, որ Չեխիան իր օբյեկտիվ խոսքը կասի», – ասել է Ավետիսյանը։

Հայկական համայնքի ներկայացուցչի խոսքով, Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից ինֆորմացիա են տրամադրել իրավիճակի մասին։

«Մենք ունենք բազմաթիվ նամակներ հենց չեխերից, որ նրանք պատրաստակամ են օգնել մեզ։ Կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությանը, կան մարդիկ, որոնք գումարով են ցանկացել օգնել», – պատմել է նա Հակոբ Ավետիսյանը։

Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ հիմա աշխատում են Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ