Չելյաբինսկի մարզում ՝ Պրուդնի գյուղի մոտակայքում, կործանվել է ՌԴ ԱԴԾ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը։
Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին:
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Արտակարգ ծառայություններում նշել են, որ նախնական տվյալներով` աղետի պատճառը տեխնիկայի խափանումն է:
Հաղորդվում է, որ ուղղաթիռն ընկել է ուսումնամարզական թռիչք իրականացնելու ժամանակ: