Չելենտանոյի մահվան մասին լուրը կեղծ է․ Ռուսալեզու ալիքը դիտումներ է հավաքում հայտնիների «մահով»

Աստղիկ Խաչատրյան 18.11.2024 - 22:55
18.11.2024 - 22:55 դիտում

Ռուսալեզու «5 րոպե առաջ»  (5 Минут Назад) կոչվող YouTube-յան ալիքը նոյեմբերի 18-ին մի տեսանյութ է տարածել, որում պնդում է, թե իբր իտալացի աշխարհահռչակ երգիչ, կինոդերասան Ադրիանո Չելենտանոն մահացել է։

Լուրը տարածվել է նաև սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում․ որոշ օգտատերեր գրառումներ են արել դրա վերաբերյալ։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի էջից։

Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է իտալական ու միջազգային մամուլն ու պարզել, որ հայտնի արտիստի մահվան մասին որևէ արժանահավատ աղբյուր չի հայտնել։

Միևնույն ժամանակ, FIP.am-ն ուսումնասիրել է լուրը տարածած ռուսալեզու YouTube-յան ալիքն ու պարզել, որ այն նախկինում ևս կեղծ լուրեր է տարածել հայտնի արտիստների մահվան մասին։ Օրինակ՝ ալիքը մոտ մեկ ամիս առաջ էլ նման տեղեկություններ է տարածել հուլիվուդյան հայտնի դերասաններ Լեոնարդո դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի մասին։

Փաստացի, YouTube-յան ալիքը զբաղված է պարբերաբար հայտնիների մահվան մասին կեղծ լուրեր տարածելու միջոցով հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով։

Այսպիսով,  Ադրիանո Չելենտանոյի մահվան մասին լուրը կեղծ է։

Նանե Մանասյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ