Ուսուցիչները թեստավորվում են

Հեղինե Մանուկյան 11.09.2020 - 17:44
11.09.2020 - 17:44 դիտում

Ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում թեստավորման գործընթաց է մեկնարկել: Ուսուցիչներն ու վարչական մասի աշխատողները պարտադիր պայմանով են թեստավորվում, ինչից հետո նոր միայն դպրոց մտնելու իրավունք են ստանալու : Սակայն գործընթացում անխուսափելի են խնդիրները: Օրինակ 29 դպրոցում, որտեղ 8 ուսուցչի մոտ թեստավորման պատասխանը դրական է եղել, նրանցից երեքը կրկնակի են թեստավորվել ու ստացել արդեն բացասական պատասխան: Ամեն դեպքում նրանց մեկուսացման ցուցում է տրվել: Չնայած հիմնախնդիրներին՝ թեստավորումը նույն մեթոդով դպրոցներում շարունակվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ