Ուկրաինան պաշտոնապես Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագա. Զելենսկի

27.02.2022 - 17:28 դիտում

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում գրել է, որ Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան։

Զելենսկու խոսքով՝ Կիևը դատարանին խնդրում է ճանաչել Ռուսաստանի պատասխանատվությունը «ցեղասպանություն» հասկացությունը շահարկելու հարցում, որի նպատակն է, ըստ Կիևի, արդարացնել ռազմական ագրեսիան:

Ուկրաինան պահանջում է հրատապ որոշում ընդունել, որը Ռուսաստանին կպարտավորեցնի դադարեցնել մարտական գործողությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ