Ուկրաինան շարունակում է զենք և զինտեխնիկա ստանալ արևմտյան պետություններից

25.07.2022 - 20:21 դիտում

Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ լեհական տանկերն արդեն Ուկրաինայում են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանն Ուկրաինա է տեղափոխում տանկեր, ինքնագնաց հաուբիցներ, ականանետներ, զինամթերք, կործանիչների պահեստամասեր, անօդաչու սարքեր և այլ զինատեսակներ, գրում է РИА Новости-ն:

Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Կիևը Գերմանիայից ստացել է երեք «Գեպարդ» ՀՕՊ կայանք և դրանց համար նախատեսված մի քանի տասնյակ հազար փամփուշտներ։

Ալեքսի Ռեզնիկովը հավելել է, որ ուկրաինական կողմը սպասում է 15 «Գեպարդի» մատակարարմանը։

Ռուսաստանի Դաշնությունը նախկինում նոտա էր հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա Ռուսաստանի օրինական թիրախը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ