Ուկրաինան հայտնել է Վոլգոգրադի օդանավակայանում Су-34 ինքնաթիռների խոցման մասին

28.06.2025 - 12:48 դիտում

Ուկրաինայի զինված ուժերն այս գիշեր հարվածել են ՌԴ Վոլգոգրադի մարզի Մարինովկա օդանավակայանին: Ուկրաինական կողմի հաղորդագրության համաձայն՝ խոցվել է չորս Су-34 ինքնաթիռ և օդանավակայանի տեխնիկական-գործառնական հատվածը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալով՝ օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ օդանավակայանին հարված են հասցրել հեռահար անօդաչու թռչող սարքերով։

Ռուսական կողմն օդանավակայանի վրա հարձակման, ինքնաթիռների ոչնչացման կամ վնասման մասին չի հայտնել, ինչպես նաև չի մեկնաբանել ուկրաինական գերատեսչությունների հայտարարությունները:

Միևնույն ժամանակ, Ռոսավիացիան երեկ երեկոյան Վոլգոգրադում ժամանակավորապես դադարեցրել էր թռիչքները: Ավելի ուշ սահմանափակումները չեղարկվել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ