Ուկրաինայում գերիների փոխանակում է եղել. կողմերին 144-ական գերի է վերադարձվել

Աննա Կոստանյան 30.06.2022 - 17:11
30.06.2022 - 17:11 դիտում

Ուկրաինական և ռուսական կողմը գերիների փոխանակում են իրականացրել: Յուրաքանչյուր կողմի վերադարձվել է 144 զինծառայող։

ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ ազատ արձակված ուկրաինացիների մեծ մասը ծանր վիրավոր է:

Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ փոխանակված ռազմագերիների թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական կողմին հանձնված զինվորականները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ