Ուկրաինայի նախագահի գրառումը՝ Թրամփի հետ հանդիպումից հետո

1.03.2025 - 12:33 դիտում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վեճից հետո շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և հայտարարել, որ Ուկրաինային պետք է արդար և տևական խաղաղություն:

«Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար։ Շնորհակալություն նախագահին, Կոնգրեսին և ԱՄՆ ժողովրդին: Ուկրաինային պետք է արդար և երկարատև խաղաղություն, և մենք աշխատում ենք հենց դրա համար», – գրել է Զելենսկին X-ի իր էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպիտակ տանը թեժ բանավեճ է ծավալվել Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ