Ուկրաինայի մայրաքաղաքը գիշերը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման

Աստղիկ Խաչատրյան 13.12.2023 - 19:27
13.12.2023 - 19:27 դիտում

Գիշերը Կիևը ենթարկվել էր հրթիռակոծության, որի հետևանքով տուժածների թիվը հասել է 53-ի: Նրանցից 20-ը հոսպիտալացվել են: Ուկրաինական կողմի տվյալով՝ Կիևը հրթիռակոծվել է բալիստիկ հրթիռներով, որոնք խոցել են հակաօդային պաշտպանության ուժերը: Հրթիռների բեկորները, սակայն, ընկել են քաղաքի ձախ ափին՝ Դարնիցկի և Դնեպրի շրջաններում, վնասվել են շենքեր, որոշ տեղերում հրդեհ է բռնկվել։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին էլ Վաշինգտոնից չհայտարարված այցով ժամանել է Սկանդինավիա: Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Օսլոյում։ Ուկրաինայի առաջնորդը սոցիալական ցանցերում գրել է, որ ժամանել է Նորվեգիա՝ մասնակցելու Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա երկրորդ գագաթնաժողովին։

«Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարների հետ մենք կխոսենք պաշտպանական, քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման, Եվրոպայում մեր ընդհանուր ապագայի մասին: Մեր նպատակը անվտանգությունն ու արդար և կայուն խաղաղությունն են մայրցամաքում»,- ասել է Զելենսկին:

Սպասվում է, որ գագաթնաժողովի մասնակիցների հետ երկկողմ բանակցություններում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Ուկրաինային հետագա աջակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ