Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկի շրջանում իր խնդիրը կատարել է․ Զելենսկի

Աստղիկ Խաչատրյան 14.03.2025 - 22:58
14.03.2025 - 22:58 դիտում

Ուկրաինայի ԶՈՒ գործողությունը Կուրսկի շրջանում իր առաքելությունը կատարել է՝ ՌԴ-ից ուժեր ներքաշելով այլ ուղղություններից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Իրավիճակը ներկայում շատ բարդ է։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել մեր մարտիկներին այդ գործողության համար։ Մեր բանակն իր խնդիրը կատարել է։ Առաջինը թուլացել է ճնշումը խարկովյան ուղղությամբ, հետո նրանք սկսել են իրենց զորքերը տեղափոխել արևելյան ուղղությունից։ Ես կարծում եմ, որ պոկրովյան ուղղությամբ այժմ իրավիճակը կայուն է»,- ասել է նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ