Գրեթե 836 հազար մարդ է Ուկրաինայից մեկնել հարևան երկրներ՝ երկրում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ չորեքշաբթի հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին:
Մոտ 500 հազար ուկրաինացի մտել է Լեհաստանի տարածք, 112 հազարը՝ Մոլդովա։ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված՝ Մոլդովայի իշխանություններն արտակարգ դրություն են մտցրել մինչև ապրիլի վերջ։
Նախօրեին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտնել էր, որ իր գնահատականներով՝ Ուկրաինայում մոտ 1 միլիոն մարդ ներքին տեղահանվածներ են։