Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

Աստղիկ Խաչատրյան 22.04.2025 - 20:12
22.04.2025 - 20:12 դիտում

Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել Մարգիլան քաղաքի բնակիչը, որը դանակահարել է իր կնոջը՝ դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում են Uznews.uz և UzDaily պարբերականները՝ հղում կատարելով մարզային դատարանների մամուլի ծառայությանը։

Ըստ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում։ Տղամարդը, արթնանալով խուճապահար վիճակում և համոզված լինելով, որ իր կինը իրեն դավաճանում է, վերցրել է բարձի տակ գտնվող դանակը և 13 անգամ հարվածել քնած կնոջը։

Սպանությունից հետո նա գիտակցել է, որ դավաճանությունը իրականում միայն երազ էր, և կանչել է շտապ օգնություն։ Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել կնոջ կյանքը։ Նա մահացել է ստացած ծանր մարմնական վնասվածքներից։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ