Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 41 մասնակցի

11.05.2024 - 13:04 դիտում

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բերման են ենթարկել բողոքի ակցիաների 41  մասնակցի:

Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Վերոնշյալ անձինք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Տեղեկացնենք՝ «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման անդամները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաք Երևանում:

×
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ