Օգոստոսի 1-ի վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրում։Ժամը 06։16-ի հատվածում գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Արդյունքում տանը գտնվող ընտանիքի 6 անդամներից 12 ամյա Լուսինե Խաչատրյանը մահացել է։Մյուս 2 երեխաներին հաջողվել է փախչել պատուհանից: Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ ընտանիքի անդամներից մեկի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։