Ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով. Կայա Կալաս

30.06.2025 - 14:02 դիտում

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները: Այլընտրանք չկա այս սկզբունքներին: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Մենք գոհունակությամբ ենք նշում երկկողմ կարգավորման առաջընթացը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար»,- ասաց նա:

Հարցին՝ ԵՄ-ի համար ինչքանով է կարևորվում խաղաղության պայմանագրի ստորագրումը, և ինչքանով է կարևորվել այն Ադրբեջան այցի ժամանակ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը պատասխանեց, որ իր՝ Բաքու այցի ժամանակ քննարկվել են երկխոսության հնարավոր տարբերակները:

«Միանշանակ է, որ մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս կարգավորման գործընթացով: Կցանկանայինք տեսնել այս գործընթացի ամփոփումը հնարավորինս շուտ:

Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն ամբողջ աշխարհում, ոչ միայն այս տարածաշրջանում»,- ասաց նա:

Ըստ Կալասի՝ Եվրոպան Կենտրոնական Ասիային կապելու գործընթացի համատեքստում կարևոր է, որ այդ գործընթացն ամփոփվի հնարավորինս արագ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ