Էդուարդ դե Բոնոյի մտածողության 6 գլխարկների մեթոդով ֆորում քննարկում է անցկացվում «Երեխայի լավագույն շահը. Հայկական մշակույթի առանձնահատկությունների պահպանումը ժամանակակից սերնդի միջոցով»խորագրով միջոցառումների շրջանակներում: Այսպես ավարտվեց համագործակցային միջոցառման եռօրյակը: ԱՀԱԸ Գյումրու «Շող» կենտրոնի, «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի, «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ն և Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ կողմից իրականացվող այս միջոցառումները նվիրված էին մշակույթի միջազգային օրվան: