Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում խիտ մառախուղի պատճառով ցածր տեսանելիություն է

3.12.2022 - 11:23 դիտում

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ