Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է

12.01.2025 - 11:56 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Շիրակի մարզում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ