Շիրակի մարզպետը մեկնում է արձակուրդ. ով կփոխարինի Մուշեղ Մուրադյանին

4.11.2024 - 20:15 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կմեկնի արձակուրդ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 4-15-ը ներառյալ:

2. Մուշեղ Մուրադյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ
Աննա Մարտիկյանը»,- ասված է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ