ՔՊ վարչությունը որոշում է կայացրել, որ ես գլխավորելու եմ համամասնական ցուցակը Գյումրիի ավագանու ընտրություններին: Թե ինչով էր պայմանավորված՝ կարծում եմ՝ վարչության անդամներից որևէ մեկը կպատասխանի, որովհետև վարչության քննարկումը եղել է փակ,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ի նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը, ըստ այդմ՝ որոշվել էր, որ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը: