Շիրակի մարզում առաջին դեղաչափ ստացել է 18-ից բարձր ազգաբնակչության 44,7 տոկոսը

Աննա Կոստանյան 18.03.2022 - 10:34
18.03.2022 - 10:34 դիտում

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշներն ու դրանց ավելացմանը միտված հետագա քայլերն է քննարկել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատությունների ղեկավարների և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի պատասխանատուների հետ։

Հանձնարարվել է գույքագրել յուրաքանչյուր ընտանեկան բժշկի և թերապևտի մոտ գրանցված 18-ից բարձր ազգաբնակչության ընդգրկվածությունն ու ելնելով այդ ցուցանիշներից մինչև մայիսի 1-ը ապահովել առաջին դեղաչափով պատվաստվածության 50 տոկոս ցուցանիշը։

Նշենք, որ մարզում առաջին դեղաչափ ստացել է 18-ից բարձր ազգաբնակչության 44,7 տոկոսը, երկրորդ՝ 43,8 տոկոսը։ Ընթացքի մեջ է նաև COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու գործընթացը, մինչ օրս պատվաստվել է 1212 քաղաքացի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ