Շիրակի մարզի Սառնաղբյուրի մի խումբ դպրոցականներ եկել էին իրենց Կառավարություն. վարչապետը հյուրընկալել է աշակերտներին

Աննա Կոստանյան 14.08.2024 - 17:49
14.08.2024 - 17:49 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Մաթևոս Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշակերտներին, զրուցել և պատասխանել է երեխաների հետաքրքրող հարցերին: Այնուհետև՝ Կառավարության ղեկավարն աշակերտներին հրավիրել է իր աշխատասենյակ, ապա նրանց հետ շրջել Կառավարության շենքում՝ նիստերի դահլիճում, հանդիպումների սրահներում: Աշակերտները եղել են նաև գլխավոր ժամացույցի սրահում, որտեղ պահվում են Կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշները:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետին հետաքրքիր հանդիպման և ջերմ ընդունելության համար:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ