Այսօր բողոքի ցույց են իրականացրել Շիրակի մարզի բնակիչները ։ Մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Երևան֊Գյումրի մայրուղու Ազատանով անցնող ճանապարհահատվածը` պահանջելով իրենց ապահովել ոռոգման ջրով։ Ըստ բնակիչների բողոքի, իրենք չեն կարողանում ոռոգել ցանքատարածությունները։