Դատախազությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում լրագրողների կողմից ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ:
Երեք դեպքում էլ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Դատախազությունը նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:
Հրապարակումներից երեքի վերաբերյալ Դատախազության հանձնարարությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Անիի բաժնի կողմից իրականացվել են ստուգողական գործողություններ:
Հրապարկումներում առկա փաստական տվյալները որևէ հանցագործության հատկանիշ չեն պարունակել, ուստի կազմված փաստաթղթերը թողնվել են անհետևանք: