Նոր հիմնադրամ կստեղծվի, որի ֆինանսավորումը պետբյուջեն կիրականացնի

Աննա Կոստանյան 17.04.2025 - 18:42
17.04.2025 - 18:42 դիտում

«Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ նոր հիմնադրամ կստեղծվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։ «Նպատակն է ստեղծել կրթական, գիտական, մշակութային, սպորտային և սոցիալական բովանդակություն, որը կամ առհասարակ չի կարողանում գեներացնել եկամուտ կոմերցիոն գործիքներով, կամ դա շատ բարդ է իրականացնել»,- ասաց նախագիծը ներկայացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում խնդիր է առաջացել՝ ինչպես պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից, ատելության խոսքից, արտաքին ազդեցություններից և կեղծ օրակարգերից։ Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Հանրային հեռարձակողի խորհդի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանը։ Նա Հանրային Հեռուստաընկերության Լրատվական ալիքի ղեկավար Լուսինե Բարսեղյանի ամուսինն է։ Նա նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ Փաշինյանի հետ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ