Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Աստղիկ Խաչատրյան 17.04.2025 - 22:05
17.04.2025 - 22:05 դիտում

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն այցելել են Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոց` ստուգելու ուսումնական նպատակով հաշվառված զենքի և զինամթերքի պահման պայմանները:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, հայտնաբերվել է առանց թույլտվության, արտաքինից մարտականի նմանվող, ութ նռնակ և երեք պայթուցիչ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ