Ննջարաններից գողացել էին 7 միլիոն դրամից ավելի փող

2.09.2020 - 14:46 դիտում

Օգոստոսի 26-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնում Ծաղկունք գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրն իրենց տնից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը և ննջասենյակից գողացել 4.480.000 դրամ:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինեն նույն գյուղում բնակվող երեք երիտասարդ:
Հաղորդումից ժամեր անց կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Սևանի բաժին և խոստովանեցին կատարածը:
Իրավապահները պարզել են նաև, որ նրանք մարտի 10-ին նույն գյուղի մեկ այլ առանձնատան ննջարանից 3.160.000 դրամ, 700 ԱՄՆ դոլար, 150 եվրո են գողացել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ