Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության ազգային տոնի առթիվ

6.06.2021 - 12:20 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին Թագավորության ազգային տոնի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Թագավորության Ազգային տոնի առթիվ։

Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

×

Բարձր գնահատելով մեր երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում՝ լիահույս եմ, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերահաստատման և դրա շրջանակներում արցախյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում», – ասված է շնորհավորական ուղերձում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ