Ներսես Զեյնալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Աննա Կոստանյան 20.11.2024 - 12:39
20.11.2024 - 12:39 դիտում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։

Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում»,- նշված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ