ՆԳ նախարարը՝ անձնագրային ծառայության հերթագրման ինստիտուտի արդյունավետության մասին

Աննա Կոստանյան 16.01.2025 - 15:39
16.01.2025 - 15:39 դիտում

2024-ին գործարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Թեև ունեցել ենք մեծաթիվ հերթեր, տարբեր ճգնաժամային իրավիճակներ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տարբեր գործարքների, պրոցեսների կազմակերպման տեսնակյունից, բայց ի վերջո պրոցեսները հանգել են նրան, որ ծառայությունը ներդրել է հերթագրման նոր համակարգ, որը, ի տարբերություն նախորդ համակարգի, շատ ավելի կառավարելի իրավիճակ է ենթադրում: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով հերթագրման ինստիտուտի արդյունավետությանը:

«2024 թվականի ամռանը անձնագրային ծառայությունների համար արձանագրել ենք, որ միաժամանակյա շուրջ 35 հազար մարդ է ցանկանում որևէ գործարք կատարել անձնագրային ծառայություններում: Նախորդ հերթագրման համակարգով սա վերածվում էր 2-3 ամսվա հերթի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր արդեն քաղաքացին ամեն օր կարող է դիմել անձնագային ծառայություն և սպասարկվել:

Այս լուծումները նախարարը համարում է կարճաժամկետ: Երկարաժամկետ կտրվածքում նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափում կենսաչափական տվյալների կառավարման համակարգի ներդրում:

«Մինչև փետրվարի 7-ը երեք որակավորված հայտատուներ հնարավորություն են ունենալու դիմել, և գործընթացի արդյունքում կարձանագրվի հաղթող»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ