Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության հաղթող

Աստղիկ Խաչատրյան 30.10.2024 - 20:28
30.10.2024 - 20:28 դիտում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ