Նամակը փոխանցվել է ռուս խաղաղապահներին․ ԼՂ բնակիչները սպասում են պատասխանին

5.08.2023 - 18:57 դիտում

«Նամակը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Lենցովին փոխանցվել է։ Ակնկալում ենք գրավոր պատասխան երկուշաբթի օրը, ինչպես և խոստացվել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից»։- Այս մասին գրել է Լեռնային Ղարաբաղի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը և կից տեսանյութ հրապարակել։

 

Письмо генерал-полковнику А.И. Ленцову передано. Ожидаем письменного ответа в понедельник, как и было обещано со стороны командования МС РФ.

Опубликовано Artur Osipyan Суббота, 5 августа 2023 г.

 

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչներ՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները, երեկ երեկոյան ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր:

Նրանք հանդիպում են պահանջել զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ՝ հասկանալու համար, թե ավտոբուսներով դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ ավտոերթի իրականացման ժամանակ ինչ քայլեր են ձեռնարկվելու՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ապահովելու իրենց անվտանգությունը:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում օրեցօր իրավիճակը վատանում է, իսկ իրենք տեսնում են խաղաղապահ զորախմբի հրամանատարության անգործությունը: Նրանք նաև իրենց օգնությունն են առաջարկել համատեղ ուժերով Լաչինի միջանցքում օրենքի կիրառումը ապահովելու հարցում: Խաղաղապահների ներկայացուցիչը ակցիայի մասնակիցներին խնդրել էր հարցերը գրավոր շարադրել, խոստացել, որ հրամանատարությունը երկուշաբթի կպատասխանի դրանց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ