Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ տարածքային զարգացման հիմնադրամի «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում 2022 թվականին կմեկնարկի Ջիվանի, Աճեմյան, Հանեսօղլյան, Տերյան, Նալբանդյան փողոցների շինարարությունը: Ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն նաեւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգին, Հաղթանակի պողոտան, ինչպես նաեւ Աբովյան փողոցի երկու հատվածներ, ծրագրում է նաեւ Բարեկամության այգուն հարակից երկու փողոցների բարեկարգումը: