Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Ցվետկովիչը քննարկել են Հայաստանի ու Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարները

Աննա Կոստանյան 19.02.2025 - 18:23
19.02.2025 - 18:23 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Հանդիպման սկզբում նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Սերբիայի Հանրապետության Պետականության տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և բարգավաճում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարներին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Առանձնահատուկ կարևորվել են երկկողմ բարձրաստիճան այցելությունները և լավագույն փորձի փոխանակումը: Քննարկվել են կրթության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները:

Կողմերը նշել են տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժը և դրա իրականացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները միակարծիք են եղել, որ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատումը հրամայական է, և այդ ուղղությամբ անհրաժեշտ են համատեղ ջանքեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ