Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի թաղամասի և մանկապարտեզի տարածք։Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին: Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի: