Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

19.04.2025 - 21:13 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց։

Միաժամանակ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի մարզի 99.5 տոկոսը վերադարձվել է ռուսական վերահսկողության տակ:

«Մնացել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող 2 տարածք, այնտեղ մարտերը շարունակվում են»,- մանրամասնել է Գերասիմովը:

Նա հավելել է, որ Բելգորոդի մարզում էլ ուկրաինական սակավաթիվ ուժեր կան, որոնք աստիճանաբար հետ են մղվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ