Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը արդյունավետ կլինի. Պեսկով

Աստղիկ Խաչատրյան 23.05.2023 - 21:33
23.05.2023 - 21:33 դիտում

Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին, արդյունավետ կլինի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հինգշաբթի այստեղ կլինեն և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը։ Ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների համար, և, իհարկե, կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ։ Թե որքան կլինի արդյունավետությունը՝ ցույց կտա ժամանակը»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Մոսկվայում տեղի էին ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ բանակցությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ