Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը

20.04.2025 - 12:00 դիտում

Ուկրաինական գերությունից ազատված 246 ռուս զինծառայողնի տեղափոխող Իլ-76ՄԴ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ապրիլի 19-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի  կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 246 ռուս զինծառայող։ Փոխարենը Ուկրաինայի զինված ուժերի 246 ռազմագերի է տեղափոխվել:

Նաև, որպես բարի կամքի ժեստ, շտապ բուժօգնության կարիք ունեցող 15 վիրավոր ռուս զինծառայողների փոխարեն տեղափոխվել է 31 ուկրաինացի վիրավոր ռազմագերի։

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական միջնորդական ջանքեր են գործադրել գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ