Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Աննա Կոստանյան 2.06.2023 - 16:00
2.06.2023 - 16:00 դիտում

 

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքային խմբի նիստը՝ երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։

 

«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականների համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ, սկսել է իր աշխատանքը»,- ասել է Մատվեևը:

Ավելի վաղ Օվերչուկը լրագրողներին հայտնել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերը «վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման տեխնիկական հարցերին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվել են ստեղծել երեք երկրի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ