Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» երեք օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 17 չվերթ, ևս 5-ը չեղարկվել է:
Այս մասին գրում է tass-ը:
«Վնուկովո»-ում 8 չվերթ է հետաձգվել, 2-ըը չեղարկվել են, իսկ «Դոմոդեդովո»-ում 4 չվերթ հետաձգվել են,2-ը չեղարկվել են։
5 չվերթ դեպի «Շերեմետևո» հետաձգվել է, ևս 1-ը՝ չեղարկվել։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Իստրա քաղաքային շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։