Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ, տարհանվել է 60 մարդ

Աստղիկ Խաչատրյան 24.12.2024 - 22:20
24.12.2024 - 22:20 դիտում

Մյունխենի ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է, շենքի մի մասը փլուզվել է։

«Մյունխենում Վինսենտինի ծերանոցի վերջին հարկն ու տանիքը բռնկվել են ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժած յոթ մարդկանց վնասվածքների լրջությունն այս պահին հայտնի չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հրշեջները տարհանել են 60 մարդու։ Փրկարարներն հրդեհաշիջման աշխատանքներում նաև անօդաչու թռչող սարքեր են օգտագործել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ