Քիչ առաջ Վաշինգտոնում ՀՀ Արտաքին հործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել էր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին:
Արտգործնախարարը չէր հերքել տեղեկությունը, որ առաջիկա օրերին Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։
Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում: