Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին

Աննա Կոստանյան 14.03.2025 - 17:20
14.03.2025 - 17:20 դիտում

Սա, իսկապես, այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ երեկվա հայտարարություններին, թե իբրև Հայաստանը «օկուպացված տարածքների» համար պիտի փոխհատուցում վճարի:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ է տրամաբանական այս հռետորաբանությունը:

Միրզոյանը նախ հայտարարեց, որ փորձում է մեղմ արտահայտվել ադրբեջանական կողմի այս հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն չի կիսում. «Միանշանակ ոչ միայն չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ նյութական վնասը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ